Spotrac-ի տեղեկություններով, անգլիական Պրեմիեր-լիգայի միանգամից երեք ակումբ աշխատավարձերի համար ավելի քիչ գումար է ծախսում, քան «Մանչեսթեր Յունայթեդը» միայն Կրիշտիանու Ռոնալդուի համար:
Աղբյուրի փոխանցմամբ, «Նորվիչը», «Բրենտֆորդը» և «Լիդսը» իր ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա 29 մլն է ծախսում, իսկ պորտուգալացի հարձակվողը ՄՅՈՒ-ում 29,3 մլն է ստանում:
ԱՊԼ-ում հենց «Մանչեսթեր Յունայթեդն» է ամենաշատը ծախսում աշխատավարձերի վրա՝ 226,7 մլն: Երկրորդ տեղում Լոնդոնի «Չելսին» է (191,3 մլն), իսկ եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթին» (168,4 մլն):
Ռոնալդուն ՄՅՈՒ-ի կազմում անցկացրած 7 խաղում 5 գոլի հեղինակ է դարձել: