Հոկտեմբերի 8-ին՝ Ռեյկյավիկի «Լաուգարդալսվոլուր» մարզադաշտում, կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։
Հանդիպումը սպասարկող մրցավարների բրիգադը Չեռնոգորիայից է, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Գլխավոր մրցավարն է Նիկոլա Դաբանովիչը։ Նրան կօգնեն Միլուտին Դյուկիչը և Վլադան Տոդորովիչը։ Չորրորդ պաշտոնյան է Միլոշ Բոսկովիչը։
VAR-ի մրցավարն է Քլեյ Ռուպերտին (Նիդերլանդներ), իսկ նրան կօգնի Ջոն Ուարդը (Իռլանդիա)։