Իսպանիայի հավաքականն Ազգերի լիգայի կիսաեզրափակչում 2-1 հաշվով հաղթեց Իտալիային՝ այդ կերպ ընդհատելով Ռոբերտո Մանչինիի թիմի՝ առանց պարտությունների շարքը, որը շարունակվում էր 37 խաղ անընդմեջ:
Այդ ընթացքում Իտալիայի հավաքականը 29 հաղթանակ է տարել և 7 անգամ ոչ-ոքի խաղացել պաշտոնական խաղերում: Իտալացիները նախորդ պարտությունը կրել էին 2018 թվականի սեպտեմբերի 10-ին, երբ Պորտուգալիայի հավաքականը Ազգերի լիգայում 1-0 հաշվով հաղթեց Իտալիայի հավաքականին:
Մինչ այս իտալացիները 35-խաղյա ռեկորդը կիսում էին Բրազիլիայի և Իսպանիայի հետ: Հիշեցնենք՝ Իտալիայի հավաքականը Մանչինիի գլխավորությամբ դարձավ Եվրոպայի 2020 թվականի առաջնության չեմպիոն: