Իտալիայի հավաքականի երկրպագուները սուլել են թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային Ազգերի լիգայի կիսաեզրափակչի՝ Իտալիայի դեմ այսօր կայացած խաղում (1-2): Հանդիպումը կայացել է Դոնարումայի նախկին թիմի՝ «Միլանի» տնային «Սան-Սիրո» մարզադաշտում:
Երկրպագուների նման վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ դարպասապահն այս ամառ հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ ու Եվրո-2020-ից հետո տեղափոխվել է ՊՍԺ:
Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: