Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է, որ ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին.
«Հունվարին մենք նորություններ կունենանք Մբապեի մասին: Մենք հույս ունենք, որ մինչև հունվարի 1-ը Մբապեի հետ կապված իրավիճակը կլուծվի»,- Պերեսի խոսքերն է փոխանցում El Debate-ը:
Հիշեցնենք՝ Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Կիլիանը 2017 թվականից է հանդես գալիս փարիզյան թիմում: Ամռանը նա կարող էր տեղափոխվել «Ռեալ», բայց փարիզեցիները չընդունեցին մադրիդյան ակումբի առաջարկը: Մբապեն օրերս հայտնեց, որ ՊՍԺ-ի ղեկավարությանը խնդրել է իրեն այս ամառ բաց թողնել:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը ֆրանսիական Լիգա 1-ի 9 հանդիպման է մասնակցել, դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: