Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Ատլետիկոն» 2-0 հաշվով պարտության մատնեց «Բարսելոնային»: Սիմեոնեի թիմի կազմում 2-րդ գոլը խփեց Լուիս Սուարեսը:
Սուարեսը Լա լիգայի շրջանակում գրավել է այն բոլոր ակումբների դարպասը, որոնց դեմ խաղացել է: «Բարսելոնան» վերջին ակումբն էր, որի դարպասը ուրուգվայցին չէր գրավել: Նման թիմերի քանակը 31-ն է:
Հաղթանակից հետո «Ատլետիկոն» բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ «Բարսան» 9-րդն է: