«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակից հետո խոսել է իր՝ գոլը տոնելու ժամանակ արած իմիտացիայի մասին.
«Շատ լավ է, որ հաղթեցինք: Մենք ամեն ինչ արեցինք այդ հաղթանակի համար: Յուրահատուկ մրցակից է ինձ համար «Բարսելոնան», բայց ես ամբողջ ուժերս տալիս եմ «Ատլետիկոյին»: Ես գիտեի, որ եթե գոլ խփեմ, պետք է ներողություն խնդրեմ նախկին խաղընկերներիցս՝ ելնելով նրանց նկատմամբ ունեցած հարգանքից և նրանից, թե ինչ է հիմա կատարվում այդ թիմում:
Զանգի ժեստս ուղղված չէր Կումանին: Դա ուղղված էր այն մարդկանց, ովքեր ունեն իմ համարը. այն չի փոխվել»,-ասել է Սուարեսը: