Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Ատլետիկոն» մրցում է «Բարսելոնայի» հետ, իսկ Իտալիայի Ա Սերիայի 7-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվել է «Սասուոլոյին»:
Առաջին խաղակեսից հետո «Բարսելոնան» 0-2 հաշվով պարտվում է «Ատլետիկոյին». 23-րդ րոպեին աչքի է ընկել Տոմա Լեմարը, իսկ 45-րդ րոպեին իր նախկին թիմի դարպասը գրավել է Լուիս Սուարեսը:
«Ինտերը» նույն հաշվով պարտվում է «Սասուոլոյին». 22-րդ րոպեին 11 մետրից դիպուկ էր Դոմենիկո Բերարդին: