«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ Ռոնալդ Կումանը կշարունակի զբաղեցնել կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը.
«Կումանը մնում է: Նա կշարունակի լինե մեր մարզիչը՝ անկախ այսօրվա խաղի արդյունքից: Նա արժանի է վստահության, նա «Բարսելոնայի» լեգենդն է: Ես գնահատում եմ այն, որ նա համաձայնեց մարզել թիմն այսպիսի դժվար ժամանակներում»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը կարող է Կումանին հեռացնել «Ատլետիկոյի» հետ այսօր կայանալիք խաղից հետո: Հանդիպման մեկնարկը 23:00-ին է: