«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ սպասվելիք խաղի մասին.
«Ես վստահ չեմ, որ երբևէ Պեպին ասել եմ, որ ինքն ինձ դուր է գալիս: Դա ճիշտ է: Ակնհայտ է, որ ժամանակ առ ժամանակ ես բարկացնում եմ նրան այն ամենի համար, ինչ ասում եմ մամուլի ասուլիսների ժամանակ:
Չեմ ցանկանում նրա մասին որևէ վատ բան ասել, բայց երբ «Սիթիի» աշխատակիցներից մեկը նրան ասում է. «Կլոպը սա ասաց», ես նրա մամուլի ասուլիսների ժամանակ տեսնում եմ, որ իսկապես զայրացած է: Ներողություն եմ խնդրում դրա համար: Ես նրան շատ եմ հարգում:
Մենք մտածում ենք, որ շատ բան գիտենք իրար մասին, բայց դա այդպես չէ: Մենք հանդիպել ենք ֆուտբոլային խաղերի ժամանակ, բայց երկու տարի մի քանի անգամ այնպես ստացվեց, որ մենք միասին մեկնեցինք Մանչեսթեր՝ մրցանակաբաշխության»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Goal-ը:
«Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև խաղը կկայանա հոկտեմբերի 3-ին: