«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շփվել է գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի ու մարզչական շտաբի մյուս անդամների հետ:
Պորտուգալացին հասկացրել է մարզիչներին, որ ավելի շատ գոլեր կխփի, եթե թիմակիցներն ավելի արագ գնդակը տեղափոխեն հարձակման գիծ, հաղորդում է ESPN-ը:
Այդ խոսակցությունից հետո Սուլշերը «Յունայթեդի» խաղացողներին հորդորել է գնդակն ավելի արագ տեղափոխել մրցակցի տուգանայինի մատույցներ:
«Մանկունյանցիների» մարզչական շտաբը ցանկանում է, որպեսզի պաշտպաններն գնդակն արագ տեղափոխեն առջևի գիծ, իսկ խաղացողներն էլ գնդակն անմիջապես հասցնեն Ռոնալդուին: Այժմ մարզումների ժամանակ թիմը այդպիսի փորձեր է անցկացնում:
Վերադարձից հետո Ռոնալդուն անցկացրած 5 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: