Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում իր հեթ-տրիկը.
«Ցանկացած հարձակվողի համար հաճելի է դառնալ գոլի հեղինակ: Ես չէի էլ սպասում, որ խաղաժամանակ կստանամ, բայց հաճելի է մշտապես խաղային ռիթմի մեջ լինել: Հույս ունեմ, որ կշարունակենք նույն կերպ հանդես գալ: Հրաշալի էր փոխարինման դուրս ու գալ ու այդքան գոլ խփել»,-ասել է Քեյնը:
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «Տոտենհեմը» 4 միավորով G խմբի առաջատարն է, իսկ ԱՊԼ-ում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: