«Շերիֆի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-ր տուրում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2-0).
«Ռեալի» հետ խաղից առաջ ես տղաներին հարցրի՝ արդյոք որևէ մեկը խաղացե՞լ է «Սանտյագո Բեռնաբեուում», և ոչ ոք ձեռք չբարձրացրեց: Թե՛ ինձ, թե՛ ֆուտբոլիստների և թե՛ ամբողջ մարզչական շտաբի համար սա առաջին խաղն էր այս մարզադաշտում ու բոլորովին նոր էմոցիաներ էին հաղթանակից հետո:
Չնայած էմոցիաների առումով մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է. հանդերձարանում տղաները հանգիստ էին, ես շնորհավորեցի նրանց լավ խաղի և հաղթանակի առթիվ ու միանգամից հիշեցրի, որ ամսի 2-ին խաղալու ենք առաջնության առաջատարի հետ ու պետք է պատրաստվենք:
Լուսանկարվեցինք հաղթական հանդերձարանում, և վերջ: Առավոտյան 7:30 ժամանեցինք Քիշնև: Ջերմացած ենք ոչ միայն հաղթանակով, այլև այն մարդկանց աջակցությամբ, ովքեր երկրպագում էին մեզ Մադրիդում: Հիանալի է, երբ օտար մարզադաշտում տրիբունաներից լսում ես քո ակումբի անունը»,- ասել է մասնագետը «Чемпионат»-ին տված հարցազրույցում:




























































