Մոլդովական «Շերիֆը», որը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդում սենսացիոն հաղթանակ տարավ «Ռեալի» նկատմամբ, գրառում է կատարել ֆեսբուքյան պաշտոնական էջում.
«Առանց մեկնաբանությունների»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ, որին կցված է նաև հետևյալ լուսանկարը:
Հիշեցնենք՝ «Շերիֆը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս էր թողել Երևանի «Ալաշկերտին»՝ որակավորման երկրորդ փուլում երկու խաղի արդյունքում հաղթելով 4-1 հաշվով: Երևանյան խաղում մոլդովացիները նվազագույն հաշվով էին հաղթանակ տարել: