ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չի երկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ:
Աղբյուրի փոխանցմամբ, հարձակվողը մտադիր չէ մնալ Ֆրանսիայում՝ մի քանի պատճառով: Նախևառաջ, նրան ձեռնտու չէ այն, որ թիմում չափազանց շատ են հարձակման գծի խաղացողները, ովքեր կարող են նրան դուրս թողնել մեկնարկային կազմից: Երկրորդ, նրան դուր չի գալիս փարիզյան թիմի երկրպագուների վերաբերմունքն իր անձին, քանի որ երկրպագուները հաճախ են նրան սուլում:
Հիշեցնենք՝ Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Կիլիանը 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում: