«Ռայո Վալեկանոյի» դարպասապահ Վարուժան Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել թիմի նորեկ Ռադամել Ֆալկաոյի հետ։

Դարպասապահ Վարուժան Հովհաննիսյանը տեղափոխվել է իսպանական «Ռայո Վալեկանո» այս տարվա ապրիլին: 22-ամյա հայ դարպասապահը խաղում է իսպանական ակումբի երիտասարդական թիմում։ Հովհաննիսյանի նախորդ ակումբը «Լեգանեսն» էր: Մինչ այդ հայ դարպասապահը խաղում էր ԱՄՆ երիտասարդական թիմերում։
























































