«Ռոմայի» կիսապաշտպան Ստիվեն Ն’Զոնզին մոտ է քաթարայան «Ալ-Ռայանին» միանալուն:
Լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ կիսապաշտպանն արդեն հաջողությամբ բուժզննում է անցել ակումբի համար:
Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը, Ստեֆենը կվաստակի 3 մլն եվրո մեկ մրցաշրջանում: Գործարքի պաշտոնական հաստատումը պետք է տեղի ունենա մոտ օրերս։
Հիշեցնենք, որ կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն արդեն տեղափոխվել է «Ալ-Ռայան»:























































