ՊՍԺ-ի նախկին հարձակվող Նիկոլյա Անելկան խոսել է ֆրանսիական ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Ոսկե Գնդակը» նվաճելու շանսերի մասին.
«Արագության առումով նա ֆենոմենալ է:Նրանից լավը չկա: Եթե ՊՍԺ-ը ցանկանում է լավագույն կազմն ունենալ, ապա պետք է ամեն գնով թիմում պահի Մբապեին: Բայց ես կարծում եմ՝ Կիլիանն ամեն ինչ որոշել է. նա փոփոխություն է ցանկանում և դա հասկանալի է:
Նա երազում է «Ոսկե Գնդակի» մասին, բայց ինչպես այն ստանալ, եթե հանդես ես գալիս Եվրոպայի 6-րդ լիգայում:
Եթե նա խաղար Անգլիայում կամ Իսպանիայում, ապա վաղուց նվաճել էր այն»,- ասել է Անելկան