«Այաքսի», «Միլանի» ու Նիդերլանդների հավաքականի նախկին հարձակվող Մարկո վան Բաստենը քննադատել է «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպային։
«Կասկածներ ունեմ, որ Դեպայը համապատասխանում է «Բարսելոնային»։ Կարծում եմ՝ Մեմֆիսը լավ խաղացող է, բայց, ինձ թվում է, որ նա ինդիվիդուալիստ է։
Նա իր ձևով է խաղում ու մի փոքր համառ է դրանում։ Կարծում եմ՝ «Բարսելոնայի» նման մեծ ակումբում պիտի ավելի թիմային խաղացող լինես։ Պիտի միասին գրոհեք ու գնդակն իրար փոխանցեք։ Ինձ թվում է, որ նա խաղը շատ է իր վրա վերցնում, ու չգիտեմ արդյոք դա լա՞վ է թոփ-ակումբում»,- վան Բաստենի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։