«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Ա Սերիայի 6-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին: Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին:
Մոուրինյուն իր սաներին կոչ է արել թույլ չտալ էմոցիաներին մոռացության մատնել խաղի պլանը.
«Մենք պետք է պահպանենք հավասարակշռությունը: Եթե տրվենք էմոցիաներին, հաղթելը դժվար կլինի: Բայց եթե չափազանց ռացիոնալ լինենք ու բոլորովին նշանակություն չտանք էմոցիաներին, ապա դժվար թե կարողանանք հաղթել: Էմոցիաների և ռացիոնալության միջև բալանսը շատ կարևոր Է»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
«Ռոման» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով 12 միավոր: Իսկ «Լացիոն» 8-րդ տեղում է՝ 8 միավորով: