«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտնել է, որ հարձակվողներ Պաուլո Դիբալան և Ալվարո Մորատան չեն օգնիկ թիմին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի` «Չելսիի», ինչպես նաև «Տորինոյի»հետ Ա Սերիայի խաղում։ Երկու ֆուտբոլիստն էլ վնասվածք են ստացել «Սամպդորիայի» հետ խաղում։
«Դիբալան և Մորատան միանշանակ չեն մասնակցի «Չելսիի» և «Տորինոյի» հետ խաղին։ Դա հաստատ։Մնում է միայն հուսալ, որ նրանք կկարողանան վերադառնալ հավաքականների խաղերով պայմանավորված դադարից անմիջապես հետո։Սա ֆուտբոլի մի մասն է։Մենք պետք է առաջ շարժվենք»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենտուս»-«Չելսի» կկայանա սեպտեմբերի 29-ին Թուրինում։ Խաղի մեկնարկը 23։00-ին է։ Պատասխան խաղը կկայանա նոյեմբերի 23-ին Լոնդոնում։ Իսկ «Տորինոյի» հետ խաղը կկայանա հոկտեմբերի 2-ին։