«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հետաքրքրել է Մադրիդի «Ռեալին»: Այս մասին հայտնում է El Nacional-ը:
«Ռեալը» մտահոգված է աջ պաշտպանի դիրքով. Ալվարո Օդրիոսոլան չի տպավորում ու վարձակալությամբ կտեղափոխվի մեկ այլ թիմ, իսկ Դանիել Կարվախալը հաճախ է վնասվածքներ ստանում:
Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» սան է, նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը 75 մլն եվրո է գնահատում: