Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ժիրկովը նոր ակումբ ունի։
Ինչպես տեղեկացնում է հայտնի ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինը, Ժիրկովը ելույթները կշարունակի «Ամինևո» ակումբում, որը սիրողական բնույթ է կրում և հանդես է գալիս Մոսկվայի առաջնության հարավարևմտյան գոտում։
38-ամյա ֆուտբոլիստի հետ նույն ակումբում են հանդես գալու նաև Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Դմիտրի Սիչյովը, Ռոման Շիշկինը և Դենիս Գլուշակովը։