Սեպտեմբերի 24-26-ը Բոստոնում կկայանա բոլորի կողմից սիրելի Laver Cup մրցաշարը: Ինչպես միշտ, մրցում են աշխարհի ու եվրոպայի թիմերը:
Եվրոպայի թիմում այս տարի ընդգրկված են US Open-ի հաղթող Դանիիլ Մեդվեդևը, 3-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը, Տոկիո-2020-ի չեմպիոն Ալեքսանդր Զվերևը, Անդրեյ Ռուբլյովը, Մատեո Բարետինին ու Կասպեր Ռուդը, իսկ Ֆելիսիանո Լոպեսը կլինի պահեստային խաղացողը:
Աշխարհի թիմի կազմում են Ջոն Իսները, Նիկ Կիրյոսը, Դիեգո Շվարցմանը, Դենիս Շապավալովը, Ֆելիքս Օժե-Ալիասիմը, Ռայլի Օպելկան, իսկ պահեստայինը Ջեք Սոքն է:
Այս անգամ մրցաշարը բաց են թողնում Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալն ու Նովակ Ջոկովիչը: Սերբ թենիսիստն իր բացակայությունը պարզաբանել է խիտ գրաֆիկով: