Ժնևում ավարտվեց թենիսի Laver Cup մրցաշարի երկրորդ խաղային օրը։ Չնայած մրցաշարի ընկերական ֆորմատին՝ թենիսիստները աներևակայելի խաղ են ցուցադրում ու հիասքանչ էմոցիաներ են տալիս երկրպագուներին։
Օրվա զուգախաղում միմյանց դեմ մրցում էին Ջեկ Սոկ/Նիկ Կիրիոս և Ռաֆայել Նադալ/Ստեֆանոս Ցիցիպաս զույգերը։ Աշխարհի հավաքականի թենիսիստները ուժեղ գտնվեցին՝ հաղթելով 6-3, 3-4, 10-6 (սուպեր թայ-բրեյք) հաշվով։ Նիկն ու Սոկը երկու միավոր ավելացրին Աշխարհի հավաքականի հասցեին։
Այսպիսով, խաղային երկրորդ օրվանից հետո Եվրոպայի առջևում է 7-5 հաշվով։
Կիրակի մրցաշարի վերջին օրն է։ Տեղի կունենան երեք մենախաղեր և մեկ զուգախաղ։ Խաղային երրորդ օրը հաղթանակի համար թիմերին կտրվի երեք միավոր։