Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը կարող էր վերադառնալ Իսպանիա:
Խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշը կապվել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, սակայն մադրիդյան թիմը չի ցանկացել նույնիսկ բանակցություններ սկսել, հաղորդում է Cadena Ser-ը:
Արդյունքում, Ռոնալդուն 12 տարի անց վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ անցկացրած 3 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: