Միլանի «Ինտերը» պատրաստվում է առաջիկա ձմռանը բաժանվել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսից։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, իտալական ակումբը պատրաստ է նաև ֆուտբոլիստից բաժանվել անվճար։ Պատճառը ֆուտբոլիստի հաճախ ստացվող վնասվածքներն են։
«Ինտերի» և Ալեքսիսի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։ Վերջինս իտալական գրանդում ստանում է տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ։
Օգոստոսին 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր թուրքական «Ֆեներբախչեն», սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։ Թուրքական ակումբը Սանչեսին առաջարկել էր երկու անգամ քիչ աշխատավարձ։