Ինչպես տեղեկացնում է Goal-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոտը շուտով կլքի անգլիական ակումբը։
Ըստ աղբյուրի՝ արդեն առաջիկա հունվարին Դալոտը նոր ակումբ կունենա։
«Միլանում» վարձակալությամբ հանդես գալուց հետո պորտուգալացին անցած ամռանն էր վերադարձել «Կարմիր սատանաների» ճամբար, սակայն գլխովոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը հույսեր չի կապում վերջինիս հետ։
22-ամյա Դալոտն ընթացիկ մրցաշրջանում ՄՅՈՒ-ի կազմում մասնակցել է երկու հանդիպման։ Պաշտպանի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 10 միլիոն եվրո։