Կրիշտիանու Ռոնալդուին խաբեության զոհ է դարձել. 3 տարվա ընթացքում նրան ընդհանուր առմամբ 288 հազար եվրոյի վնաս է հասցվել, վստահեցնում է AS-ը՝ հղում կատարելով պորտուգալական Jornal de Noticias պարբերականին: Աղբյուրի փոխանցմամբ, ոմն տուրիստական գործակալ 53-ամյա մի կին Ռոնալդուից 200 ճանապարհորդությունների համար գումար է վերցրել, որոնք ֆուտբոլիստը չի իրականացրել:
Կրիշտիանուն իր բանկային քարտի և որոշակի փաստաթղթերի տվյալները փոխանցել է այդ կնոջը, ինչից էլ օգտվել է խաբեբան: Ընդ որում, նա կարող է խաբած լինել նաև պորտուգալացի մի քանի այլ ֆուտբոլիստների ևս՝ Նանիին, Մանուել Ֆերանդեշին, և գործակալ Ժորժե Մենդեշին:
Նա մեղավոր է ճանաչվել 2017 թվականին: Նա արդեն 4 տարի է՝ կալանավորված է և տուժածներին վերադարձնում է հափշտակած գումարները: Աղբյուրը չի նշում, թե ամեն ամիս որքան գումար է նա փոխանցում տուժածներին: