«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Ա Սերիայի 4-րդ տուրի «Վերոնայի» դեմ խաղում իր թիմի կրած պարտությունը (2-3):
«Ես գիտեի, որ «Վերոնան» շատ որակներ ունի և որ դժվար է նրանց հետ խաղալ: Նրանց մարզիչը նոր է փոխվել, և սովորաբար դրանից հետո գալիս է հոգեբանական վերելք: Դա այն է, ինչ մենք այսօր նկատեցինք:
Մենք մեծ ջանքեր գործադրեցինք, ես չեմ կարող բողոքել խաղացողների նվիրումից, բայց մենք չափազանց հաճախ անհատական դրվագներում զիջեցինք: Այժմ ինձ անհրաժեշտ է մի քանի ժամ՝ տեսանյութը դիտելուց առաջ, որպեսզի հասկանամ, թե ինչ է տեղի ունեցավ», — ասել է Մոուրինյուն DAZN- ին տված հարցազրույցում:
Ա Սերիայի հաջորդ տուրում «Ռոման», սեպտեմբերի 23-ին, սեփական հարկի տակ կընդունի «Ուդինեզեին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռոմայի» հաղթանակը գնահատում է 1,55 գործակցով, ոչ ոքին՝ 4,50 իսկ «Ուդինեզեի» հաղթանակը՝ 6,00