Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը «Спорт-экспресс»-ին տված հարցազրույցում պատասխանել է «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբայի՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին խաղերին հավաքական չհրավիրվելը.
-Ինչո՞ւ սեպտեմբերին Ձյուբան չկար հավաքականում:
-Որովհետև պատրաստ չէր:
-Եթե Արտյոմն իրեն լավագույնս դրսևորի «Զենիթում», ապա հրավեր կստանա՞ հավաքականից:
-Անկասկած:
-Ձեր միջև անձնական կոնֆլիկտ չկա՞:
-Կա, բայց դա ոչ մի կերպ չի ազդում ֆուտբոլիստների հրավիրվելու կամ չհրավիրվելու վրա: Կարևոր է միայն նրա մարզավիճակը: