Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ակումբի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստն է։ Ֆրանսիացի հարձակվողը այս մրցանակը ստանալուց հետո խոսել է ակումբի առաջիկա անելիքների մասին։
«Միշտ հաճելի է երկրպագուներից մրցանակ ստանալը։ Մենք խաղում ենք նրանց համար, այնպես որ ես շատ վստահ եմ։ Լավ եմ ինձ զգում, ինչպես և ամբողջ թիմը։
Թիմը կամաց-կամաց բարելավում է իր խաղը։ Մենք շուտով շատ ավելի բարձր մակարդակով ենք խաղալու, որը մեզ թույլ կտա հաղթել ցանկացած խաղում։ Հաջորդ խաղերին մոտենալու ենք այն մտքով, որ ֆուտբոլում ոչ մի խաղ հեշտ չի լինելու։ Հոկտեմբերին վերադառնում է Չեմպիոնների լիգան, իսկ դա նշանակում է, որ բարդ է լինելու։ Մեզ երեք շատ բարդ խաղեր են սպասվում»,-Բենզեմայի խոսքերն է մեջբերում «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։
«Ռեալը» միջազգային դադարից հետո Լա լիգայում կխաղա «Մալյորկայի» հետ, ինչից հետո Ստամբուլում ՉԼ-ի շրջանակում կհյուրընկալվի «Գալաթասարային»։ Հոկտեմբերի 26-ին Լա լիգայի 10-րդ տուրում նախատեսված է Էլ կլասիկոն՝ «Բարսելոնա» — «Ռեալ»։