Հինգշաբթի օրը «Ռոման» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ է տարել բուլղարական ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ 5-1: Պորտուգալացի մասնագետի համար մեկնարկային 6 խաղերում սա դարձել է 6-րդ հաղթանակը: Մարզչին նախկինում չի հաջողվել ոչ մի նոր թիմում նման մեկնարկ գրանցել: Մինչ այս Մոուրինյուն 8 ակումբ է գլխավորել.
«Ես մշտապես նույն բանն եմ կրկնում: Օրերս ես ասացի, որ 5 անընդմեջ հաղթանակը նույնը չէ, ինչ 50-ը: Հիմա , երբ մենք հասանք 6-րդին, ես ձեզ հիշեցնում եմ, որ սա 6-րդ հաղթանակն է, ոչ թե 60-րդ: Եվ եթե մենք 7-րդ հաղթանակը տանենք, ես կրկնեմ նույնը: Մենք պետք է հանգստություն պահպանենք»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Ա Սերիայում «Ռոման», վաստակելով 9 միավոր առաջին երեք տուրում, մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը կիսում է «Նապոլիի» և «Միլանի» հետ: