«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ՊՍԺ-ից հեռանալուց առաջ օգնել է իր տան աշխատակցին, որը հետևել է Փարիզի իր տանը:
2018 թվականին, երբ գերմանացին գլխավորեց ՊՍԺ-ը, նա ֆիլիպինուհի աշխատակցի է վարձել իր տան համար:
Ավելի ուշ Տուխելն իմացել է,որ նա գումար չունի իր երեխայի վիրահատության համար: Այդ ժամանակ մարզիչը որոշել է օգնել նրան և վճարել է վիրահատության ծախսերը:
Իսկ ՊՍԺ-ից հեռանալուց ամիսներ առաջ Տուխելն իմացել է, որ կինը երազում է վերադառնալ Ֆիլիպիններ ու վերամիավորվել իր ընտանիքի հետ: ՊՍԺ-ից հեռանալուց առաջ` 2020 թվականի դեկտեմբերին, գերմանացի մասնագետը նրա համար շռայլ նվեր է գնել` բնակարան իր հայրենիքում: