Այսօր՝ հունվարի 25-ին, ծննդյան 40-րդ տարեդարձն է նշում ֆուտբոլի պատմության լեգենդներից մեկը՝ Չավին:
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կազմում ֆանտաստիկ կիսապաշտպանը հաղթել է ամեն ինչ՝ դառնալով Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի հաղթող, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, Իսպանիայի 8-ակի չեմպիոն, եռակի գավաթակիր…:
Կարիերայի ավարտից հետո իսպանացին մարզում է Քաթարի «Ալ Սաադ» թիմը, որի հետ դարձել է երկրի գավաթակիր: