Յուսուֆ Օտուբանջոն «Փյունիկի» հետ VBET ՀՊԼ-ի խաղում գրանցած դուբլի շնորհիվ դարձել է Հայաստանի Պրեմիեր Լիգայի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ի պատմության լավագույն ռմբարկու։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Այս կապակցությամբ Օտուբանջոյին ակումբի կողմից հատուկ հուշանվեր է շնորհվել:
Նիգերիացի հարձակվողը 2019/20 մրցաշրջանից է հանդես գալիս երևանյան ակումբում ու այս ընթացքում մինչ օրս Հայաստանի առաջնությունում ընդհանուր առմամբ մասնակցել է 39 հանդիպման և դարձել 21 գոլի հեղինակ: