«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը դիմել է երկրպագուներին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Յանգ Բոյզից» երեկ կրած պարտությունից հետո (1-2).
95-րդ րոպեին Լինգարդը ոչ ճշգրիտ փոխանցումով գնդակը ետ ուղարկեց դեպի դարպասապահ Դավիդ դե Խեան: «Յանգ Բոյզի» հարձակվող Ժորդան Սյեբատշոն խլեց գնդակն ու մեն մենակ դուրս գալով դարպասապահի դեմ`գրավեց վերջինիս դարպասը.
«Երեկ երեկոն ցավ է պատճառում: Հուսով եմ`դուք հասկանում եք, թե ինձ համար ինչ նշանակություն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով անցկացրած յուրաքանչյուր խաղը: Ես միշտ դաշտ եմ դուրս գալիս, որպեսզի օգնեմ թիմին ու ուրախացնեմ երկրպագուներին:
Ես վշտացած եմ այն դերակատարությունից , որ ունեցա երեկվա կրած պարտության մեջ: Ֆուտբոլում սխալներ լինում են, բայց մենք կկանգնենք ու կշարժվենք առաջ»,- գրել է Լինգարդը սոց.ցանցի իր էջերում: