ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հայտարարել է,որ ֆրանսիական ակումբում չեն դիտարկում Կիլիան Մբապեի` թիմից հփեռանալու հնարավորությունը: Նա մոտ է եղել «Ռեալ» տեղափոխությանը, բայց ակումբներն այդպես էլ չեն կարողացել համաձայնության գալ.
«Ես չեմ կարծում, թե ակումբում որևէ մեկն ապագան դիտարկում է առանց Մբապեի: Ես չեմ պատկերացնում, որ մրցաշրջանի ավարտից հետո նա կհեռանա ակումբից: ՊՍԺ-ի և Մբապեի հարաբերությունները շատ խորն են»,- Լեոնարդոյի խոսքերն է փոխանցում Canal+-ը:
Մբապեն 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում, իսկ մինչ այդ հանդես է եկել «Մոնակոյում»: Ավելի վաղ Լեոնարդոն հայտարարել էր, որ «Ռեալն» այդպես էլ այնպիսի առաջարկ չի արել ՊՍԺ-ին, որը ձեռնտու կլինի փարիզեցիներին: Ընդ որում, անձամբ հարձակվողն ակնարկել էր, որ կցանկանար հեռանալ ակումբից: