Կատալոնական «Բարսելոնան» նոր մարզիչ է փնտրում, հայտնում է Todofichajes-ը: Ըստ աղբյուրի՝ Ռոնալդ Կումանի հարաբերությունները նախագահ Ժոան Լապորտեի հետ լարված են, ինչպես երբեք:
Իրավիճակն ավելի սրվեց այն բանից հետո, երբ երեկ «Բարսելոնան» սեփական հարկի տակ զիջեց «Բավարիային» 0-3 հաշվով:
Գերմանական ակումբին պարտվելուց հետո Կումանը անդրադարձել է թիմի կազմի թույլ լինելուն: Դա դուր չի եկել տնօրենների խորհրդին, և նրանք լրջորեն մտածում են մարզչին աշխատանքից ազատելու մասին:
Նշվում է, որ նրան կարող է փոխարինել Յորդի Կրոյֆը, ով վերջերս ստանձնեց ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը: