«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կփոխի ակումբային գրանցումը:
Ըստ Todofichajes-ի, Ֆուտբոլիստը ակումբին ասել է, որ մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվելու է 2022 թվականին: Ֆուտբոլիստը ցանկանում է լինել թիմի հիմնական խաղացողը, իսկ «Յունայթեդը» չի կարող նրան նման դեր առաջարկել:
«Կարմիր սատանաները» ձմռանը կփորձեն վաճառել Լինգարդին, որպեսզի ֆուտբոլիստի վաճառքից գոնե որոշակի գումար աշխատեն:
Ջեսիի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Լեսթերն» է, որը նախկինում հայտնել էր ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին:
























































