«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբարհիմովիչի վերաբերյալ իր կարծիքով:
«Զլատա՜ն․․․ ի՜նչ խաղացող է նա: Ես տեսա, թե ինչպես է նա պայքարում վնասվածքից հետո: Նա դուրս եկավ խաղադաշտ և գոլ խփեց իր առաջին խաղում: Զլատանը սիրում է բացառիկ պահեր:
Նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկն է», — մեջբերում է Կլոպին լրագրող Ջեյմս Փիրսը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» վաղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակում կխաղա «Միլանի» հետ: