«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը համեմատել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին․
«Դուք խոսում եք տարբեր ոճի գոլերի մասին, բայց կարևոր չէ, թե գնդակն ինչպես է հայտնվում ցանցում։ Գլխի՞ հարվածից հետո, թե՞ տուգանայինից։ Մեսսին գոլերի առումով ավելի լավ արդյունք ունի, քան Ռոնալդուն։ Մեսսին նաև փլեյմեյքեր է։ Մեսսին կարող է տանել խաղը։ Ռոնալդուն չի կարող դա անել։
Մեսսին երկու անգամ ավելի շատ գոլ է խփել փոխարինման դուրս գալուց հետո։ Կարևոր չէլ, եթե բոլոր գոլերը Մեսսին խփեր ձախ ոտքով, վիճակագրությունը ցույց է տալիս, որ նա գոլային ավելի շատ հնարավորություններ է ունենում։
Ռոնալդուն ավելի կատարյալ ֆուտբոլիստ է։ Նա կարող է անել այն, ինչ Մեսսին չի կարող հաշվի առնելով նրա թույլ ոտքը և ցատկերը։ Բայց Մեսսին մեզ կարող է տանել մի այնպիսի տեղ, որ դուք չհավատաք այն ամենին, ինչ տեսնում եք։ Այն, ինչ անում է Ռոնալդուն, դա այն է, մյուս ֆուտբոլիստները ևս կարող են անել, իսկ Մեսսին կարողանում է անել բաներ, որ դուք նախկինում երբեք տեսած չեք լինի»,- Կարագերի խոսքերն է փոխանցում Monday Night Football-ը։