«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է՝ ինչպես է իրեն զգում թիմի նորեկ Թեմի Աբրահամը։
«Նա գերազանց ադապտացվել է «Ռոմայում»։ Հաճախ բրիտանացիների համար դժվար է լինում հարմարվել նոր երկրի ու նոր շրջապատի, բայց Թեմին հաղթահարեց դա։
Սկզբում այնքան էլ վստահ չէի, որ Աբրահամի գործերը միանգամից լավ կգնան Հռոմում, բայց հիմա հանգիստ եմ»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում TuttoMercato-ն։