ՀՊԼ-ի 6-րդ տուրում «Արարատը» Վ․ Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունում է «Ալաշկերտին»։ Առաջին խաղակեսից հետո Վարդան Բիչախչյանի սաները կամային հաղթանակ են տանում 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին «Ալաշկերտի» կազմում բացել է Ալեքսանդր Գլիշիչը։ Երկու րոպե անց, սակայն, արարատցիների հարձակվող Սերժ Դեբլեն հավասարեցրել է հաշիվը` դառնալով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։
Առաջին կեսի վերջին րոպեներին «Արարատը» ևս մեկ գոլ է խփել ու ընդմիջման գնացել հաղթողի կարգավիճակում։ Էդգար Մալաքյանը հիանալի փոխանցումից հետո Դեբլեն դուբլ է ձևակերպել։ Դեբլեն, այս կերպ, խփել է իր 7-րդ գոլն ընթացիկ առաջնությունում։