Լեհաստանի հավաքականի պաշտպան Կամիլ Գլիկը վիրավորանքներ և սպառալիքներ է ստանում ԱԱ-2022-ի ընտրական փուլի` Անգլիայի հավաքականի հետ անցկացրած խաղից հետո (1-1)։
Առաջին կեսի վերջնամասում երկու թիմերի ֆուտբոլիստների միջև քաշքշուկ սկսվեց։ Բախման ընթացքում Գլիկը քաշքշում էր Կայլ Ուոքերին։ Միջադեպի ակտիվ մասնակիցների թվում էր նաև Գարի Մագուայերը։
Ընդմիջմանն Անգլիայի հավաքականի մենեջեր Էմիլի Ուեբն ու անվտանգության ծառայության ղեկավար Տոնի Կոնիֆորդը հանդիպման պահեստային մրցավարին հայտնել են, որ Գլիկը ռասիստական բնույթի վիրավորանքներ է հասցրել Ուոքերին։
Կոնֆլիկտից հետո Մարտա Գլիկը` Կամիլի կինը, Instagram-ի իր էջում հրապարակել է իրեն ու ընտանիքի մյուս անդամներին ուղարկված սպառնալիքները։ Օգտատերը վիրավորել են նրանց ու սպառնացել են սպանել։
Հաղորդագրություններն ուղարկվել են անգլերենով։