ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ֆրանսիական Լիգա 1-ի 5-րդ տուրի «Կլերմոնի» հետ խաղից առաջ պատմել է հարձակվող Կիլիան Մբապեի վիճակի մասին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 2-ին Մբապեն ոտքի վնասվածքի պատճառով լքել էր Ֆրանսիայի հավաքականի ճամբարը․
«Հուսով ենք, որ Մբապեն կկարողանա խաղալ «Կլերմոնի» հետ։ Նա երջանիկ է ՊՍԺ-ում։ Մբապեն հավասարակշռված ու էմոցիոնալ առումով կայուն տղա է։ Մենք լավ ենք հասկանում իրար»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
Լիգա 1-ի 5-րդ տուրի ՊՍԺ-«Կլերմոն» խաղը կկայանա այսօր` սեպտեմբերի 11-ին, Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19։00-ին։