«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուի կորոնավիրուսի թեստը բացասական է։ Այս մասին հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղացողի մոտ քովիդը հաստատվել էր սեպտեմբերի 2-ին և այդ օրվանից նա ինքնամեկուսացած էր։
Հիշեցնենք, որ Ժիրուն վիճակագրական երկու նվաճում էր գրանցել Ա Սերիայի 2-րդ տուրի՝ «Կալյարիի» հետ տնային խաղում (4-1)։ Նա 2013 թվականից ի վեր «Միլանի» առաջին ֆուտբոլիստն է, որը կարողացել է նվազագույնը երկու գոլ խփել «Միլանի» կազնում Ա Սերիայի իր առաջին տնային խաղում։ Վերջին ֆուտբոլիստը, որը կարողացել է հասնել այդ նվաճմանը, եղել է Մարիո Բալոտելին, որն այժմ հանդես է գալիս թուրքական «Ադանա Դեմիրսպոր» ակումբում։
Ժիրուն նաև դարձել էր 15-րդ ֆրանսիացին, որն Ա Սերիայում գոլի հեղինակ է դարձել «Միլանի» կազմում։