«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերն ու «Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում Միկել Արտետային փոխարինելու գլխավոր թեկնածուներն են։ Այս մասին հաղորդում է Team Talk-ը։
Նշվում է, որ Արտետայի ապագան «զինագործների» ղեկին որոշված չէ մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունն արդեն Արտետային փոխարինելու տարբերակներ է դիտարկում ու հիմա մարզչին կարճ ժամանակ են տվել սխալներն ուղղելու համար։
Փոթերն ու Ֆրանկն այսօր այդ պաշտոնի գլխավոր թեկնածուներն են։