«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան աջակցություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։
«Կումանն ունի իմ լիարժեք աջակցությունն ու հարգանքը։ Ռոնալդը գիտի դա։ Եթե հանկարծ նա չանի այն, ինչ պետք է, ես կուղղեմ նրան։ Դրա հետ մեկտեղ ես չեմ հրաժարվում իմ այն տեսլականից, թե ինչ տեսք պիտի ունենա հիմնական կազմը։ Ռոնալդը դա հասկանում է։ Ինձ նրա հետ հարմարավետ է, ու վստահ եմ, որ ինձ հետ նրա համար՝ նույնպես։
Ես առաջվա պես հավատում եմ մեր մարզչին։ Սպորտային հարցերում նա լիարժեք իշխանություն ունի։ Այդ առումով նա ունի մեր աջակցությունը, հարգանքն ու վստահությունը»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։