Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որը «Բարսելոնայից» վերադարձավ «Ատլետիկո», հայտարարել է, որ ուրախ է հայտնվել մադրիդյան ակումբում․
«Ես շատ երջանիկ եմ, ժպիտս հասնում է ականջներիս։ 10 օր չեմ քնել՝ սպասելով այս պահին, և ես վայելում եմ այն իմ ընտանիքի հետ։
Յուրաքանչյուր խաղում ես կգործադրեմ իմ ողջ ուժերը այն ջանքերի համար, որ ակումբ գործադրեց ինձ վերադարձնելու համար։ Ես գիտեի, որ «Ատլետիկոն» լավագույն տեղն է ինձ համար, որպեսզի ես երջանիկ լինեմ ինչպես խաղադաշտում այնպես էլ, դրա սահմաններից դուրս։
Տրանսֆերային պատուհանի վերջին օրը փոքր-ինչ խելահեղ էր, բայց ամեն ինչ լավ ընթացավ։ Կարծում եմ՝ սա լավագույնն էր, որ ինձ հետ տեղի ունեցավ վերջին տարիների ընթացքում։
Հուսով եմ՝ մենք միասին կկարողանանք հրաշալի օրեր ունենալ, վայելել մեկս մյուսին։ Սա իմ գլխավոր նպատակն է»,- ասել է Գրիզմանը։